Փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա շրջանակում, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը առաջարկում է հավաքել գրքեր և նվիրել սահմանամերձ որևէ գյուղի (գյուղերի) դպրոցներին և գրադարաններին: Գրքերը պետք է լինեն մանկական, գեղարվեստական (դասական, արտասահմանյան), մասնագիտական, տեղեկատվական, ուսուցողական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի: Անհրաժեշտ է նաև, որ դրանք լինեն նոր կամ լավ պահպանված վիճակում: Մանրամասները՝ այստեղ: